image

Միկրոսկոպիկ հետազոտություն

Միկրոսկոպիկ հետազոտություն՝ լաբորատոր հետազոտության տեսակ, որը կատարվում է մանրադիտելի օբյեկտների կառուցվածքի ու հատկությունների ուսումնասիրության համար։ Այսպիսի հետազոտությունը թույլ է տալիս հայտնաբերել այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են բրուցելոզը, կատաղությունը, տոքսոպազմոզը, Էնտերոբիոզը, լաբլ ...

Միկրոսկոպիկ հետազոտություն՝ լաբորատոր հետազոտության տեսակ, որը կատարվում է մանրադիտելի օբյեկտների կառուցվածքի ու հատկությունների ուսումնասիրության համար։ Այսպիսի հետազոտությունը թույլ է տալիս հայտնաբերել այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են բրուցելոզը, կատաղությունը, տոքսոպազմոզը, Էնտերոբիոզը, լաբլիոզը, մաշկային հիվանդությունների հարուցիչները և սննդային թունավորումները։

Լաբորատորիայում միկրոսկոպիկ դիտարկումների միջոցով հնարավոր է որոշել միկրոբների բազմաթիվ առանձնահատկություններ.

  • Մորֆոլոգիական նշաններ․ միկրոօրգանիզմների չափը, ձևը, տեղակայման բնույթը:
  • Տինկտորիալ հատկություններ․ կախված կառուցվածքային առանձնահատկություններից՝ միկրոօրգանիզմների տարբեր ներկանյութերով ներկվելու ունակությունը:
  • Բջջային շարժունակություն․  հայտնաբերվում են շարժվող միկրոօրգանիզմները, ինչը կարևոր է այն դեպքերում, երբ հիվանդությունները փոխանցվում են միկրոօրգանիզմների շարժման միջոցով, օրինակ՝ արյամբ կամ հեղուկներով:
  • Սպորների զարգացում․ սպորների առկայության ախտորոշումը թույլ է տալիս կանխարգելել սպորներով առաջացող ինֆեկցիաները։
  • Անտիգենային հատկություններ․ միկրոսկոպիայի և իմունոլոգիական մեթոդների միջոցով կարելի է հայտնաբերել հատուկ հակամարմիններ, ինչը օգնում է ավելի ճշգրիտ ուսումնասիրել հիվանդությունների պատճառ դարձած միկրոօրգանիզմները։
  • ԴՆԹ-հիբրիդացում․ այս մեթոդը թույլ է տալիս ուսումնասիրել միկրոօրգանիզմների գենետիկ նյութը հատկապես ինֆեկցիաների ախտորոշման համար մոլեկուլային մակարդակում:

Կարդալ ավելին